Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ռոբը վտանգավոր խաղ է խաղում, սիրելի արցախցիներ». Կարեն Հովհաննիսյան

01:40, չորեքշաբթի, 15 օգոստոսի, 2018 թ.
«Ռոբը վտանգավոր խաղ է խաղում, սիրելի արցախցիներ». Կարեն Հովհաննիսյան

Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռոբը վտանգավոր խաղ է խաղում: Սիրելի արցախցիներ, կամ արցախաբնակներ, մեր հայրենիքը մեկն է, մեր հայրենիքում կա գորիսեցի, գյումրեցի, աբովյանից , հրազդանցի, մարտակերտցի, ստեփանակերտցի, բայց չկա ղարաբաղցի ու հայաստանցի: Ռոբը հիմա գնում է մի ճանապարհով, որով գնացել է 10 տարի շարունակ, նա փորձում է իր վրա վերցնել պաշտպանական մի վահան, որը կոչվում է ղարաբաղցի: Այո, նա փորձում է հանրության շրջանում նման տպավորություն ստեղծել, թե իբրև իրեն դատում են նրա համար, որ ինքը ղարաբաղցի է: Ո՛չ, քեզ կանչել են պատասխանատվություն (դեռ չեն դատել) նրա համար, որ հրաման ես տվել կրակելու սեփական ժողովուրդիդ վրա այն բանի համար, որ պահես իշխանությունդ կամ այն առոք փառոք փոխանցես ժառանգորդիդ:
     Հարգելի արցախցիներ, երբեք չգնաք մի քանի տարում հենց Արցախի սահմանները կանսեռվի բանկայի հույսին թողած , բայց սեփական գրպանը լցրած և ամենահարուստ մարդը դարձած, մարդու գծած ճանապարհով: Մենք ՄԻԱՍԻՆ ԵՆՔ շենացնում ու գծերի վրա դնում մեր երկիրը:
     Շատ բան գիտեմ, բայց այս շրջանում չեմ խոսելու այս թեմայով ( ղարաբաղցի-հայաստանցի դավադիր թեմա) :

14384 | 0
Facebook