Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանում համասեռամոլների խումբը ներխուժել է ոստիկանության բաժին. երկու ոստիկաններ մարմնական վնասվածքներ են ստացել

21:10, երեքշաբթի, 14 օգոստոսի, 2018 թ.
Երևանում համասեռամոլների խումբը ներխուժել է ոստիկանության բաժին. երկու ոստիկաններ մարմնական վնասվածքներ են ստացել

Օգոստոսի 14-ին՝ ժամը 4-ն անց 30-ից սկսած, ոստիկանության Կենտրոնականի բաժնում մի քանի րոպեն մեկ ահազանգեր են ստացվել: Մի քաղաքացի հայտնել է, որ «Կոմայգում» իրեն հարվածել են, մյուս ահազանգով խնդրել են ոստիկան ուղարկել «Շիրակ» հյուրանոց, հաջորդ զանգահարողը ասել է, որ նույն հյուրանոցում հարձակվել են իրենց վրա, դանակ ու զենք է եղել հարձակվողների մոտ, մի ուրիշն էլ նշել է, որ «Աստորիա» հյուրանոցի մոտ իր ընկերուհու վրա են հարձակվել:

Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։

Ոստիկանության օպերատիվ խումբը նշված տարածքում պարզել է, որ ըստ զանգահարողների հայտարարությունների՝ նրանք համասեռամոլներ են և նրանց հարվածել է մի քաղաքացի: Այդ քաղաքացուն ոստիկանները մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով բերման ենթարկեցին ոստիկանություն:
     Այսպես կոչված տուժած կողմը, իմանալով, որ կասկածյալին բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին, հավաքվել են ոստիկանության դիմաց, իսկ կասկածյալին բերման ենթարկելու պահին քաշքշուկ սկսել:
     Իրավիճակը սրվել է, երբ բարձրաձայն հայհոյանքներից վրդովված՝ դուրս են եկել հարակից տների բնակիչները:
     Ոստիկանության ծառայողները փորձել են հանդարտեցնել նրանց: Ցավոք, ոստիկանների հանդուրժողականությունը համարժեք չի գնահատվել և առաջին հայացքից կանայք, սակայն իրականում՝ աղջկա զգեստներով տղամարդիկ ու նրանց համախոհները, ներխուժեցին ոստիկանության բաժին՝ բերման ենթարկվածին հայտնաբերելու և վրեժխնդիր լինելու համար՝ այդ ընթացքում մարմնական վնասվածքներ պատճառելով ոստիկանության երկու ծառայողի, որոնցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանները կարգի են հրավիրել ոստիկանության բաժին ներխուժածներին:
     Պարզվել է ոստիկաններին մարմնական վնասվածք պատճառածների ինքնությունը՝ դավիթաշենցի, 21-ամյա Ժիրայր Հովհաննիսյան և երևանցի, 30-ամյա Մարատ Կիրիլյուկ:
     Այս ամենը, բնականաբար, օրենքի շրջանակում իրավական հետևանքներ է ունեցել:
     Նշանակվել են փորձաքննություններ:
     Նախապատրաստվում են նյութեր:

Երևանում համասեռամոլների խումբը ներխուժել է ոստիկանության բաժին. երկու ոստիկաններ մարմնական վնասվածքներ են ստացել
46275 | 2
Facebook