Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 24 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Խորհուրդներ՝ կարկտահարությունից տուժած խաղողագործներին

16:25, երեքշաբթի, 14 օգոստոսի, 2018 թ.
Խորհուրդներ՝ կարկտահարությունից տուժած խաղողագործներին

2018 թվականի օգոստոսի 10-ին ՀՀ Արմավիրի մարզի մի շարք համայնքներում կարկտահարության և ուժեղ քամու հետևանքով վնասված խաղողի այգիների արագ վերականգնման և հաջորդ տարվա կայուն բերքատվության ապահովման նպատակով խորհուրդ է տրվում վազերի ուժեղ վնասվածության դեպքում էտել կամ կարճացնել այն մատերը, որոնց շվերը կոտրատվել կամ խիստ վնասվել են` թողնելով մատի հիմքին հնարավորին չափ մոտ գտնվող 2-3 շվերը՝ տերևներով: Կարկտահարությունից վնասված այգիներն անհրաժեշտ է սնուցել օրգանական և հանքային պարարտանյութերով: Կանաչ շվերի փայտացումն ապահովելու և վազերի դիմադրողականությունը բարձրացնելու նպատակով խորհուրդ է տրվում այգին սնուցել` 150-200 կգ/հա ֆոսֆորական (սուպերֆոսֆատ) և 80-100 կգ/հա կալիումական (կալիումական աղ) պարարտանյութերով: Ազոտական պարարտանյութերով լրացուցիչ սնուցումը չի խրախուսվում, քանի որ այն կարող է խոչընդոտել շվերի փայտացումը: Պարարտացումից հետո, առանց ուշացման, այգին պետք է ջրել, այնուհետև ժամանակին կատարել հողի մշակության և մոլախոտերի դեմ պայքարի հետագա աշխատանքները:

Կարկտահարված վազերի կանաչ օրգաններն ավելի զգայուն են հիվանդությունների ու վնասատուների նկատմամբ: Ուստի՝ խորհրդակցելով մասնագետների հետ, անհրաժեշտության դեպքում պետք է կատարել հիվանդությունների դեմ պայքարի համապատասխան միջոցառումներ:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

| | |
1766 | 0