Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եկեք մի բան հստակեցնենք Քոչարյանի ասուլիսի տապալման հետ կապված: Ռոբերտ Քոչարյանը, եթե հրապարակային քաղաքական գործունեություն ծավալելու ցանկություն ունի կամ համարում է իրեն ՀՀ երկրորդ նախագահ, չպետք է խուսափեր նաև այդ նույն ՀՀ քաղաքացիներին առերեսվելուց:
Երկրորդ, Քոչարյանն իր քաղաքացիների հետ սովորաբար հարաբերվել է մահակներով կամ կրակելով: Այդ փուլն անցած է:
Երրորդ, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է: Եթե ինչ-որ տեղ, ինչ-որ հանգամանքներում նա ասելու բան ունի, ապա դա միայն ինքնախոստովանական ցուցմունք տալն է:
Հ. Գ.
Ցանկացած ակցիա, որը հիշեցնելու է Քոչարյանին իր բռնապետության տաս տարիները, ես մասնակցելու եմ: