Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 21 սեպտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը

14:45, երեքշաբթի, 14 օգոստոսի, 2018 թ.
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել.

«Ինչպես գիտեք, այսօր, ժամը 12:00 «Էրեբունի-Պլազա» բիզնես-կենտրոնում պետք է կայանար ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, որին հրավիր­ված էին հայաստանյան բոլոր ԶԼՄ-ները: Ակնկալվում էր, որ ասուլիսի ընթացքում պետք է արվեին կարևոր քաղաքական հայտարարություններ և տրվեին բազմաթիվ հարցերի պատասխան­ներ: Սակայն մի խումբ մարդիկ, ովքեր հանրությանը քաջա­ծա­նոթ են որպես մերձիշխանա­կան ակտիվիստներ և Նիկոլ Փաշինյանի մտերիմներ ու զինակիցներ, խանգարեցին դրա անցկացմանը և տեսախցիկների առաջ էժանագին բեմականացում խաղարկեցին` ներկայա­նա­լով որպես «զայրացած ժողովուրդ»: Սո­ցիա­­լա­կան ցանցերում ու մամուլում արդեն հայտ­նվել են հիմնական «դերասան­ների» անունները, և նրանց ով լինելը տեղի ունեցածի պատվիրատուի մասով որևէ կասկած չի թողնում:

Այսօրվա` լավ ծրագրավորված ու կազմակերպված միջադեպը կարելի էր գնահատել որպես մանր խուլիգանություն և մեծ ուշարություն չդարձնել դրան: Պարզ է, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այսպես թե այնպես, նոր ասուլիսի կամ հարցա­զրույցի միջոցով կհրապարակի իր տեսակետները քաղաքական ամենաարդիական հարցե­րի վերաբերյալ: Սակայն, հարկ ենք համարում շեշտել, որ տեղի ունեցածն, ըստ էու­թյան, իշխանության կողմից արված ճարահատյալ ու կոպիտ մի փորձ էր խոչընդոտելու քաղաքական ընդդիմախոսների ազատ արտահայտվելու և հանրու­թյան հետ լրատվամիջոցների օգնությամբ շփվելու հնարավորությունը: Սա ոչ այլ ինչ է, քան այլախոհության բիրտ ճնշում կամ` ինչպես վերջերս ասել էր հայտնի քաղաքական գործիներից մեկը` մտքի տեռոր: Այսօրվա միջադեպը կարծես եկավ հաստատելու քաղաքական դաշտում և հանրության շրջանում օրըստօրէ ուժգնացող այն մտավախությունները, որ նոր իշխանությունները չեն հանդուրժում այլախոհու­թյունը և ունակ են քաղաքական հետապնդումներ իրականացնել ընդդիմախոսների նկատմամբ: Հատկապես նրանց, ում քաղաքական կշիռն ու հեռանկարները իրենց համար լուրջանհանգստությունների առիթ են հանդիսանում»:

| | |
24351 | 17
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
Menq enq ter@ mer erkri !
Menq enq ter@ mer erkri ! 14:48, 14.08.2018
Դու գնա քո խոշոր գուլիգանություների մասին բարձրաձայնի: Անամոթ:
Karlos
Karlos 16:15, 14.08.2018
Meky harcnox lini et Erebuni plazan inch poxerova arel Robiky,erevi ir toshakov
a
a 20:10, 14.08.2018
Ոչ թե իշխանությունը, այլ՝ հասարակությունը։
Ոչ թե վախենում է, այլ՝ զզվում։
Էդվարդ Մարտիրոսյան
Էդվարդ Մարտիրոսյան 00:29, 15.08.2018
Էս հայտարարությունն անողները՝ ինքնասիրություն չունեցող մարդիկ են, դե՝ արդեն բավական է ժողովրդին չգիտես ինչի տեղ դնելը, էշն էլ, ոչխարն էլ դուք էք; հերիք է ձեր իշական կարգավիճակն ուրիշներին փոխանցելը, հիշեք մեկընդմիշտ՝ ով ինչ անի-իրեն կանի: Եվ ընդհանրապես. գուցե նշեք ձեր գինը՝ մամուլում, դատարանում և մյուս հասարակական միջավայրերում. դուք հաստատ նման գնացուցակ ունեք: Թե կորցրել եք-էդ գնացուցակը նորից կազմեք, չեմ կարծում, թե դժվարություն կունենաք:
Aro
Aro 05:31, 15.08.2018
Joxovurd qfurnere paheq 17 in...
Anzernmxeli marda galuya hraparakum asulis ta ed ore joxovrde araj,ed jamanak el qfurnere kirakanatcnenq....Baytc lurj karoxa ga??Ura mez tetc baxt?
Aro
Aro 05:37, 15.08.2018
Moratca asem vor grasenyaki pednela berelu vor VORE koxenq....