Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հաստատվել է դասագրքերի ներդրումային գումարի չափը. ԿԳՆ

13:05, երեքշաբթի, 14 օգոստոսի, 2018 թ.
Հաստատվել է դասագրքերի ներդրումային գումարի չափը. ԿԳՆ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով՝ հաստատվել է 2018-2019 ուսումնական տարում հանրակրթական ուսումնական հաստատությունների յուրաքանչյուր դասագրքի համար ներդրումային գումարի չափը: Ըստ այդ հրամանի՝ տարրական դպրոցում, այսինքն՝ առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ դասարաններում դասագրքերը կհատկացվեն առանց ներդրումային գումարի:

5-12-րդ դասարանների դասագրքերի համար սահմանված են 300-550 դրամի ներդրումային գումարներ:

ԿԳ նախարարի մեկ այլ հրամանով հաստատվել է 2018-19 ուսումնական տարում հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատություններում գործածության երաշխավորված դասագրքերի անվանացանկը:

7330 | 0
Facebook