«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վահագն Հովակիմյանը Ֆեյսբուքում գրել է.
Ողջ Երևանը խոսում է այն մասին, որ մեղադրյալ Քոչարյանի ընտանիքը գումար չի խնայում մեդիաներ և անհատներ գնելու համար: Այս լուրերին կարելի էր նշանակություն չտալ, եթե խոսքը որևէ գործարարի ընտանիքի մասին լիներ: Բայց իրավիճակն ավելի քան լուրջ է: Հիշեցնեմ, որ մեղադրյալ Քոչարյանն ու նրա ընտանիքը Երևան տեղափոխվելիս կատու անգամ չեն ունեցել: Պաշտոնը թողնելիս մեղադրյալի ընտանիքն արդեն միլիարդավոր դոլարների կարողություն է տնօրինել: Փաստորեն այսօր փորձ է արվում հանցավոր ճանապարհով ձեռքբերված գումարներով միջամտել Հայաստանի հասարակական կյանքին: Նույնն է, թե որևէ ահաբեկչական կազմակերպություն հնարավորություն ունենա մի քանի միլիարդ դոլար բերել Հայաստան ու սրտի ուզածն անել: ՀՀ օրենսդրությամբ Հայաստանը պաշտպանված է կեղտոտ գումարների ներհոսքից: Պատկան մարմինները պարտավոր են պաշտպանել Հայաստանն՝ անհայտ ծագմամբ գումարներով հրահրվող գործընթացներից: