Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կարիք չկա ոչ շատ ոգևորվել, ոչ էլ չարախնդալ». Արմեն Աշոտյան

09:50, երեքշաբթի, 14 օգոստոսի, 2018 թ.
«Կարիք չկա ոչ շատ ոգևորվել, ոչ էլ չարախնդալ». Արմեն Աշոտյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մասին որոշմամբ կարիք չկա ոչ շատ ոգևորվել, ոչ էլ չարախնդալ։

Պարզապես պետք է շարունակել բռնել օրինականության թելը և փորձել միասին դուրս գալ այս լաբիրինթոսից, որում հայտնվեց երկիրն իշխանությունների քաոտիկ, անհեռատես և մակերեսային գործուղությունների արդյունքում, և ոչ միայն այս գործի կապակցությամբ։

Իշխանափոխությունը պետք է ծառայի այն նպատակներին, որոնք հանրահռչակել է, այն է՝ ավելի արժանապատիվ կյանք ապահովի մեր քաղաքացիների համար ավելի ուժեղ Հայաստանում։

100 օր անց շարունակել բացառապես թիրախավորել նախկիններին և երկրի իրական զարգացման ուղղությամբ գրեթե ոչ մի շոշափելի հեռանկար չուրվագծել ու սրա անունը դնել #հակահեղափոխությոըն_չի_լինելու մի տեսակ շատ անլուրջ է, և այդքանով արդեն՝ վտանգավոր։

9092 | 3
Facebook