Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Իշխանության կողմից հրահանգ չստացած դատավորները հրահանգներ են ստանում նախկին հանցավոր կլանից». Արթուր Հայրապետյան

01:30, երեքշաբթի, 14 օգոստոսի, 2018 թ.
«Իշխանության կողմից հրահանգ չստացած դատավորները հրահանգներ են ստանում նախկին հանցավոր կլանից». Արթուր Հայրապետյան

Դատական համակարգը սկսած արյունռուշտ քոչարյանի ժամանակներից նույնն է մնացել։ Չկա դատական համակարգ, չկա արդարադատություն։ Ես, երբ ասում էի, որ պետք է նախկին կոռումպացված դատավորներին ազատել աշխատանքից եւ պատասխանատվության ենթարկել այս օրվա համար էի ասում։ Բայց իշխանությունը երկրում ժողովրդավարական կարգեր հաստատելով, որոշեց թողնել դատավորներին իրենց վրա բռնություն չգործադրել՝ ինքնուրության սկզբունքով։ Բայց այսօր, ինչպես տեսնում ենք, իշխանության կողմից հրահանգ չստացած դատավորները հրահանգներ են ստանում նախկին հանցավոր կլանից։ սերժ-ռոբ կլանի դեմ պայքարը, հեշտ չի։ Կլանը արմատներ ունի։ Մեր պայքարը չի ավարտվել։ Մենք պետք է հանցավոր կլանը բնաջնջենք։ Մեր ամենօրյա պայքարի շնորհիվ ունենք նոր իշխանություն, իսկ նոր իշխանությունը մենք ենք և մենք պետք է պայքարենք երկիրը ազատագրելու նախկին հանցագործներից։ Չպետք է հուսալքվել։ Ընդհակառակը, պետք է պայքարել, որովհետև ժողովրդի ձայնը համար մեկ արդարադատությունն է։

19620 | 3
Facebook