«Չի կարող անձը ենթարկվել պատասխանատվության, եթե նրա գործողությունները բխել են իր կարգավիճակից: Դատարանը գտավ, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է»,- քիչ առաջ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռոբերտ Սահակյանը: Նա նշեց, որ իր պաշտպանյալն արդեն դուրս է եկել դատարանից:
«Այս պահի դրությամբ Ռ. Քոչարյանը մեղադրյալի կարգավիճակում է»,- նշեց փաստաբանը՝ չցանկանալով մանրամասներ հրապարակել:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը քիչ առաջ բավարարեց Ռ. Քոչարյանի պաշտպանների պահանջը, որի համաձայն ՀՀ երկրորդ նախագահը ազատվեց կալանքից: