«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Քոչարյանի ժամանակ ընդդիմադիր ակտիվիստի՝ ոստիկանություն ընկնելը հաճախ շատ դաժան էր ավարտվում:
Այսպես՝ օրինակ 2004 թվականի ապրիլի ցույցերից բերման ենթարկված Գրիշա Վիրաբյանին այնպես ծեծեցին, որ նա զրկվեց օրգանից: Իսկ 2007 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրախախտում տեսած մի վստահված անձի՝ Լևոն Գուլյանին, ոստիկանությունում պարզապես սպանեցին: Բնականաբար, երկու դեպքում էլ որևէ ոստիկան չպատժվեց, քանի որ պետական համակարգն էր տեռոր տարածում: