Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մամ ջան, ինձ ուզում են սպանեն». ծնողները չեն հավատում, թե իրենց որդին բանտախցում ինքնասպան է եղել

00:10, երկուշաբթի, 13 օգոստոսի, 2018 թ.
«Մամ ջան, ինձ ուզում են սպանեն». ծնողները չեն հավատում, թե իրենց որդին բանտախցում ինքնասպան է եղել

Այսօր, օգոստոսի 12-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Էջմիածնի հիվանդանոցի բակում են հավաքվել Մոլդովայի Հանրապետության քաղաքացի, 42-ամյա Վասիլե Գրույանի հարազատները, ովքեր պահանջում են, որպեսզի դիահերձարանում վերջինիս դիահերձող բժիշկները իրենց սպառիչ պատասխան տան դիահերձման արդյունքների վերաբերյալ: Վ. Գրույանի մայրը ասel . «Թե ես, թե մեր ընտանիքի անդամներն ու հարազատները չենք հավատում պաշտոնական այն վարկածին, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ինքնասպան է եղել Վասիլեն: Նա այն մարդը չէր, որ այդ քայլին դիմեր: Մենք ունենք կասկածներ, որ «Արմավիր» ՔԿՀ-ում նրա և մի քանի անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, ու իմ տղային սպանել են, հետո ՔԿՀ-ի 5-րդ կորպուսի թիվ 514 բանտախցում կախել են ու անունը դրել, թե ինքնասպան է եղել: Նա ինչո՞ւ պետք է ինքասպան լիներ, երբ թե գործը քննող քննիչը, թե՝ փաստաբանը, նրան ասել էին, որ 2 օրից ինքը ստորագրությամբ ազատ է արձակվելու:

Արտասահմանից տղայիս բերում են այս տարվա օգոստոսի 6-ին՝ Ռումինիայից: Օգոստոսի 8-ին տղաս ինքնավնասում է կատարում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: Այդ պահին շենքում է լինում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ով տեղեկանում է կատարվածի մասին: Իսկ արդեն օգոստոսի 10-ին մեզ հայտնում են, որ տղաս ինքնասպան է եղել: Արդարադատության նախարարի բարի կամքի դրսևորման արդյունքում մինչ այդ «Արմավիրի» բանտում հանդիպել եմ տղայիս, ով ինձ ասում էր. «Մամ ջան, ինձ ուզում են սպանեն»: Խնդրել եմ, որ նրան տանեն այլ խուց, կամ վերցնեն բժիշկների հսկողության տակ, սակայն բերդի ղեկավարությունը, չգիտես ինչու, թե իմ, թե տղայիս խնդրանքներն անտեսել է»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

34629 | 5
Facebook