Խնդրում ենք սպասել...

Համացանց

«1996թ.-ի այս օրը՝ օգոստոսի 12-ին, ծնվել է հերոս Սաշա Գալստյանը». Կարեն Հովհաննիսյան

18:40, կիրակի, 12 օգոստոսի, 2018 թ.
«1996թ.-ի այս օրը՝ օգոստոսի 12-ին, ծնվել է հերոս Սաշա Գալստյանը». Կարեն Հովհաննիսյան

2016թ.-ի ապրիլի մեկին Սաշան, կամ Ջիգյարը բարձրացել էր դիրքեր: Գիշերը , ժամը 04:00-ի սահմաններում , թշնամին անցնում է լայնամասշտաբ հարձակման: Ադամենց դիրքից լուր է գալիս, որ օգնություն է հարկավոր, և հրամանատարական կետից, որտեղ գնտվում էր Սաշան վեց հոգով, Ադամենց դիրք օգնության են գնում երկու հոգի: Հրամանատարական դիրքում մնում են չորս հոգի և սկսվում է մարտը: Ջիգյարը 4-4,5 ժամ ղեկավարաում է խումբն ու իրականացնում պաշտպանություն: Հենց իրենց շնորհիվ թշնամուն հասցվում է բազմաթիվ կորուստներ: Սաշա Գալստյանը ընկնում է թշնամու դիպուկահար գնդակից: Հերոսը հետմահու պարգևատրվել է Արցախի հանրապետության « Մարտկան ծառայություն» պետական մեդալով, ՀՀ «Արիության մեդալով» , ՀՀ Արցախյան պատերազմի վետերանների կողմից «Հայրենիքի պաշտպանության » մեդալով:
     Ջիգյարը իր բոլոր նկարներում ժպտում է...
     Ծնունդդ շնորհավոր, ՀԵՐՈՍ, հավերժ փառք քեզ:

9051 | 0
Facebook