Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Փրկարարները գտել են Տավուշի մարզում մոլորված 21-ամյա քաղաքացուն

13:00, կիրակի, 12 օգոստոսի, 2018 թ.
Փրկարարները գտել են Տավուշի մարզում մոլորված 21-ամյա քաղաքացուն

Տավուշի մարզի «Ջուխտակ վանք»-ի տարածքում այսօր՝ օգոստոսի 12-ին ժամը 07:05-ին 21-ամյա քաղաքացու որորնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են, եւ նրան անվնաս գտել են վանքի տարածքում: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Ժամը 07:35-ին փրկարարները «Ջուխտակ վանք»-ի մոտակայքում անվնաս գտել են Ռ. Մ.-ին (1997թ.):

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 11-ին, ժամը 20:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացի է մոլորվել Տավուշի մարզի «Ջուխտակ վանք»-ի տարածքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են 10 փրկարար և ոստիկանության 2 աշխատակից:

Ժամը 01:22-ին եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են:

5375 | 0
Facebook