Խնդրում ենք սպասել...

Համացանց

Փաստաբանների պալատը կասեցրել է Նիկոլայ Բաղդասարյանի արտոնագրի գործունեությունը

20:40, շաբաթ, 11 օգոստոսի, 2018 թ.
Փաստաբանների պալատը կասեցրել է Նիկոլայ Բաղդասարյանի արտոնագրի գործունեությունը

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«Ուզում եմ անկեղծ լինեմ, ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամներից ավելին չեմ էլ սպասել, պարտադիր այս որոշումը կբողոքարկեմ դատարան։ Ցավում եմ, որ չկարողացավ Արա Զորաբյանը վեր կանգնել անձնական իր շահերից։ Իսկ հիմնավորումները կտեղադրեմ պարտադիր կհրապարակեմ, որ որևէ մեկի մոտ կասկած չմնա, որ ՀՀ փաստաբանների պալատի որոշումն անօրինական է»։

Ավելի վաղ, փաստաբան Երվանդ Վարոսյանը Ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ «ՀՀ Փաստաբանների պալատը ակնհայտ ապօրինի որոշմամբ կասեցրել է փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի արտոնագրի գործունեությունը, պատճառաբանությամբ, թե ՀՀ Վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականը չի կարող զբաղվել փաստաբանությամբ»:

12852 | 16
Facebook