Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 17 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Փաստաբանների պալատի խորհուրդը դադարեցրել է իմ փաստաբանական արտոնագիրը». Տիգրան Աթանեսյան

20:05, շաբաթ, 11 օգոստոսի, 2018 թ.
«Փաստաբանների պալատի խորհուրդը դադարեցրել է իմ փաստաբանական արտոնագիրը». Տիգրան Աթանեսյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրել է.

Նոր համացանցից տեղեկացա, որ փաստաբանների պալատի խորհուրդը դադարեցրել է իմ փաստաբանական արտոնագիրը: Զոհրաբյանը փորձում է հասնել իր համար այդքան բաղձալի նպատակին և վերջնականապես պատռեց իր դիմակը: Արտոնագրիս գործողությունը դրանով չի դադարում, նման որոշումները ուժի մեջ են մտնում մեկ ամիս հետո, որի ընթացքում կարող են բողոքարկվել դատարան: Բնականաբար բողոքարկելու եմ և մինչև վերջնական դատական ակտը արտոնագիրս ուժի մեջ է, առնվազն դեռ 1 կամ 1.5 տարի, ուստի հաճախորդներս կարող են չանհանգստանալ: Ինչ վերաբերում է պալատին և դրա ղեկավարի կերպարին, ապա իմ կարծիքով ողջամիտ հանրության համար արդեն վաղուց ամեն ինչ պարզ է և հասկանալի: Պալատը պետք է կազմալուծվի որպես ավազակապետության մնացորդ և ստեղծվեն լրիվ նոր, այլ սկզբունքներով կառույցներ, հակառակ դեպքում փաստաբանությունն այս երկրում պարզապես կոչնչանա: Հավատացեք, երբեք թույլ չեմ տա նման ելք և պայքարելու եմ մինչև վերջ:

| | |
13857 | 0