Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանը վերածվել էր լկտի փողոցային առևտրի». Արա Պոդոսյան

00:05, կիրակի, 12 օգոստոսի, 2018 թ.
«Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանը վերածվել էր լկտի փողոցային առևտրի». Արա Պոդոսյան

Ֆեյսբուքյան օգտատեր Արա Պոդոսյանն իր էջում գրել է.

«Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանն է, որը վերածվել էր լկտի փողոցային առևտրի։ Ներսում կային մի խումբ զբոսաշրջիկներ, որոնց գիդը ոգևորված ներկայացնում էր շենքի ճարտարապետական լուծումները։ Կադրում երևում է զբոսաշրջիկների ավտոբուսը, որը կես ժամից ավելի խցանման մեջ էր, որովհետև մի հատ «լավ տղա» իր X5 -ը կայանել էր առանց այդ էլ շատ դժվարանցանելի ճամփի մեջտեղում ու գնացել իր գործերով։ Ու այդ պատճառով զբոսաշրջիկները ստիպված իջել էին այդ «աժ ու տաժի» մեջ ու հազիվ մտել շենք։
     Պատկերը իրականում շատ տհաճ էր։ Ու մեկ բան վստահ կարող եմ ասել։
     Երկրում չեն լինի գլոբալ փոփոխություններ, եթե յուրաքանչյուրիս մեջ չձևավորվի ներքին կուլտուրան։

25348 | 5
Facebook