Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

«Գանձասար-Կապան»-ը պայմանագիր է ստորագրել Միհրան Մանասյանի և ևս 3 ֆուտբոլիստի հետ

12:10, շաբաթ, 11 օգոստոսի, 2018 թ.
«Գանձասար-Կապան»-ը պայմանագիր է ստորագրել Միհրան Մանասյանի և ևս 3 ֆուտբոլիստի հետ

«Գանձասար-Կապան»-ը 4 նոր ֆուտբոլիստ է ձեռք բերել։

Ակումբը պայմանագիր է ստորագրել 29-ամյա հարձակվող Միհրան Մանասյանի հետ։ Մանասյանը «Փյունիկ»-ի դպրոցի սան է, հանդես է եկել նաև «Ուլիս», «Քինգ Դելյուքս», «Ալաշկերտ» ակումբներում։ «Ալաշկերտ»-ի բոլոր ժամանկների լավագույն ռմբարկուն է։ Մանասյանը «Գանձասար-Կապան»-ում հանդես կգա 29 համարի ներքո։

Ակումբի մյուս ձեռքբերումը 22-ամյա կիսապաշտպան Ալեքսանդր Հովհաննիսյանն է։ Հովհաննիսյանի վերջին ակումբը Երևանի «Բանանց»-ն էր։ Կիսապաշտպանը հանդես է եկել նաև «Ուլիս»-ում, դոնեցկի «Շախտյոր»-ի և «Մետալուրգ»-ի երիտասարդական թիմերում։

Ակումբը պայմանագիր է ստորագրել նաև կոտդիվուարցի կիսապաշտպան Դրիսա Դիարասուբայի հետ։ 23-ամյա ֆուտբոլիստը կապանյան ակումբ է տեղափոխվել Երևանի «Փյունիկ»-ից։ Կապանյան թիմի գույները կպաշտպանի Գվինեաս Բիսաոյի հավաքականի եզրային պաշտպան Բակար Բալդեն։ 26-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև տարեվերջ։ Բալդեի վերջին ակումբը՝ Երևանի «Փյունիկ»-ն էր։

| | |
1608 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am