Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նիկոլ Փաշինյանը Տավուշում ուշագրավ միտք է արտահայտել». Արծրուն Պեպանյան

22:05, շաբաթ, 11 օգոստոսի, 2018 թ.
«Նիկոլ Փաշինյանը Տավուշում ուշագրավ միտք է արտահայտել». Արծրուն Պեպանյան

Քաղաքական վելուծաբան Արծրուն Պեպանյանը «Ֆեյսբուք»-ում գրել է.

Նիկոլ Փաշինյանը Տավուշում ուշագրավ միտք է արտահայտել՝ գյուղացիներին հորդորելով համայնք ստեղծել:
     Սովետական կոլխոզ-սովխոզներից հիասթափված ոմանք ճիշտ չեն ընկալում առաջարկը, մինչդեռ դրա իրականացումն էական դրական փոփոխությունների կհանգեցնի;
     Այդ կետը ընդգրված էր 2016-ին հրապարակված իրականության վերափոխման իր ծրագրում՝

Գյուղական շարժում:

Ընտրովի գյուղական համայնքներում /ցանկալի է լինի փոքր, ունենա հիշարժան պատմություն, տնտեսական զարգացման հնարավորություններ՝ բավարար հողատարածներ, շինություններ, կազմակերպված և կարողունակ սփյուռք/ տնտեսական և ազգային-կազմակերպական նոր հարաբերությունների հաստատում: Ապագա իդեալական Հայաստանի մանրակերտի կայացում մեկ գյուղում: Հաջողված փորձի ընդլայնում հարևան գյուղերում՝ մեծացնելով ընդգրկման տարածքը: Միջգյուղային տնտեսական և ազգային-կազմակերպական նոր հարաբերությունների հաստատում: Ապագա իդեալական Հայաստանի մանրակերտի կայացում գաղափարի և նպատակի շուրջ միավորված մի քանի գյուղերում:
     Գործընթացի հետագա ընդլայնում:

15613 | 0
Facebook