Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գիշերը հրավառություն իրականացրած քաղաքացին վարչական պատասխանատվության է ենթարկվել

22:15, ուրբաթ, 10 օգոստոսի, 2018 թ.
Գիշերը հրավառություն իրականացրած քաղաքացին վարչական պատասխանատվության է ենթարկվել

Օգոստոսի 10-ին՝ կեսգիշերն անց, Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողներն ստուգայց-շրջագայության ընթացքում նկատել են, որ Երևանյան խճուղու Իվանի խաչմերուկ կոչվող տարածքում հրավառություն է կատարվում:

Ոստիկաններն անհապաղ մեկնել են նշված տարածք և հայտնաբերել հրավառություն կատարած տղամարդուն, ով խախտել էր լռությունն ու 23.00-ից հետո հրագործական արտադրանք օգտագործել:

Քաղաքացին հայտնել է, որ հրավառությունը կատարել է ընկերոջ երեխայի ծննդյան առթիվ՝ չիմանալով դրա համար վարչական պատասխանատվության մասին: Փաստի առթիվ նախապատրաստված նյութերով Վարչական իրավախախախտումների մասին օրենսգրքի՝ լռությունը խախտելու հոդվածի հատկանիշներով քաղաքացին վարչական պատասխանատվության է ենթարկվել: Ոստիկանությունը հիշեցնում է, որ իրավապահները հետևողական են լինելու այս հարցում և հորդորում է պահպանել համակեցության կանոնները:

7476 | 3
Facebook