Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվայում մեկնարկում է Բոտվիննիկի գավաթի խաղարկությունը

14:20, ուրբաթ, 10 օգոստոսի, 2018 թ.
Մոսկվայում մեկնարկում է Բոտվիննիկի գավաթի խաղարկությունը

Մոսկվայում երեկ տեղի ունեցավ Բոտվիննիկի Գավաթի խաղարկության բացման արարողությունը: Մրցաշարին մասնակցում են 11 թիմեր: Թիմերը կազմված են մինչև 14 տարեկան 4 շախմատիստներից և թիմի ավագից, ով սեանս է տալիս հակառակորդ թիմի անդամներին: Ավագի և շախմատիստների միավորները գումարվում են և հայտնի է դառնում հաղթողը: Հայատսանի կազմում են հանդես են գալիս Արշակ Մելքոնյանը, Սևակ Մանուկյանը, Արամ Գրիգոյանը և Ասյա Եդիգարյանը, իսկ թիմի ավագն է հայկական շախմատի լեգենդ Ռաֆայել Վահանյանը: Մրցաշարին մասնակցում են նաև Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տադջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Ռուսաստանի թիմերը:

2622 | 1
Facebook