Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Բերդի մի խումբ բնակիչներ բարձրացրել էին քաղաքապետ Հարություն Մանուչարյանի ու ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանի լուսանկարներով պաստառներ՝ պահանջելով քաղաքապետի հրաժարականը: Վարչապետը հորդորեց դադարեցնել ակցիան և զերծ մնալ ՏԻՄ ներկայացուցիչներին գովաբանելու կամ վատաբանելու կոչերից: «Տեղյակ եմ ամեն ինչից, գիտեմ, որ խնդիրներ կան, բայց եկեք այսօրվա հանդիպումը դրա համար չօգտագործենք»,- ասաց նա:
Նշենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը ծնվել է Տավուշի մարզի Բերդ քաղաքում: Քաղաքապետ Հարություն Մանուչարյանի որդին՝ Արշալույս Մանուչարյանը նրա փեսան է: