Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ինչու ՀՔԾ պետը մասամբ գաղտնազերծեց 0038 հրամանը

18:45, հինգշաբթի, 09 օգոստոսի, 2018 թ.
Ինչու ՀՔԾ պետը մասամբ գաղտնազերծեց 0038 հրամանը

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը վստահեցնում է՝ իրենց կառույցը որևէ ազդեցություն չունի և չի կարող ունենալ դատավորների վրա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով այն քննադատությանը, որ նա մարտի 1-ի գործի վերաբերյալ հեռուստատեսությամբ հնչեցրած իր վերլուծություններով միջամտում է քրեական գործին, ՀՔԾ պետն ասել է. «Դուք դատողություններ արեք՝ ես միջամտում եմ, թե ոչ։ Դատարանն անկախ է, Հատուկ քննչական ծառայությունն ու ծառայության պետը դատավորների նշանակման, նրանց աշխատանքից ազատելու, նրանց առաջխաղացման, կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացներում որևէ ներգրավվածություն չունի և օբյեկտիվորեն չի կարող ազդեցություն ունենալ դատավորների վրա»:

Ինչ վերաբերում է «0038» հույժ գաղտնի հրամանի՝ ոչ ամբողջական գաղտնազերծմանը, որն ըստ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների, կոնտեքստից կտրելու վտանգ է պարունակում, Սասուն Խաչատրյանը նկատել է, որ այդ փաստաթուղթը գաղտնազերծելու իրավունքը պատկանում է ՀՀ պաշտպանության նախարարությանը։ «Պաշտպանության նախարարությունն է որոշել, թե ինչ չափով կարող է գաղտնազերծել այդ հրամանը, ուստի, կհորդորեմ պաշտպանական կողմին մեղադրանքները, որ իբր մենք չենք ուզում հրապարակել ամբողջությամբ, այլևս չշահարկվեն, դա մեր ցանկությունը չէ»,- նշեց պաշտոնյան:

6697 | 6
Facebook