Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Քոչարյանի միլիարդներով այս պահին մեդիառեսուրսներ են գնվում». Վարդ Սիմոնյան

15:15, հինգշաբթի, 09 օգոստոսի, 2018 թ.
«Քոչարյանի միլիարդներով այս պահին մեդիառեսուրսներ են գնվում». Վարդ Սիմոնյան

Լրագրող Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քոչարյանին կալանելը քիչ է, պետք է իրավական ճանապարհը գտնել և կալանել նրա միլիարդները: Այս պահին այդ միլիարդներով մեդիառեսուրսներ են գնվում, ինձ հասած տեղեկություններով արդեն երեք հեռուստաընկերություն է սեփականել, մի քանի հայտնի կայքեր և ռադիոկայաններ, առանձին լրագրողների խոստացվել են աստղաբաշխական փողեր: Մոխիրներից նոր մեդիամագնատ է հառնում, զգուշացե՜ք. շուտով մեդիադաշտն այնպես կհարամվի, որ երանի կտանք արդեն հանգամանալից ապականված ու պրիմիտիվիզմի ճիրաններում խեղդվող այս ԶՔՄ-ներին/Զանգվածային քարոզչական միջոց/»:

28771 | 4
Facebook