Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Զարմանալի է, որ ժողովրդի հարստությունը կողոպտողներն իրենց զավակներին զոհաբերում են հանուն այդ հարստության». Դանիել Երաժիշտ

13:05, հինգշաբթի, 09 օգոստոսի, 2018 թ.
«Զարմանալի է, որ ժողովրդի հարստությունը կողոպտողներն իրենց զավակներին զոհաբերում են հանուն այդ հարստության». Դանիել Երաժիշտ

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտը «Ֆեյսբուք»-ում գրել է.

Ասում են, մարդուն կարելի է ճանաչել հարստության, իշխանության նկատմամբ իր վերաբերմունքով: Բայց, ըստ իս, չկա ավելի զորեղ բացահայտիչ, քան սեփական զավակի նկատմամբ ունեցած վերաբերմունքը: Զարմանալի է, որ ժողովրդի հարստությունը կողոպտողներն իրենց զավակներին զոհաբերում են հանուն այդ հարստության: Ինչպես պոետն է ասում, նրանց շղթայով կապում են այդ ԳՈՂՈՆԻՆ, դարձնում հսկիչ, որ հանկարծ իրենց նմանները չգողանան: Եվ այդպես, մինչև կյանքի վերջը: Նրանք հետզհետե կորցնում են սովորական մարդկային հատկությունները՝ չեն մրսում, չեն շոգում, անձրևից չեն թրջվում, չեն ԱՐՏԱՍՎՈՒՄ, չեն սիրում, այլ «ԶԲԱՂՎՈՒՄ ԵՆ ՍԻՐՈՎ», չեն կարող մեր հարևանի պես երեխային ասել. «Պապան գնացել է աշխատանքի, շուտով կվերադառնա», նրանց համար բնությունը, մարդը «ՕԲՅԵԿՏՆԵՐ» են և այլն: Սա էլ յուրօրինակ ՀՈԳԵՎՈՐ «ՄԱՆԿԱՊՂԾՈՒԹՅՈՒՆ» է: Եթե չեն ափսոսում սեփական զավակներին, էլ ինչպե՞ս պիտի վերաբերվեն ուրիշներին: Զարմանում եմ, ինչպ՞ես են կանայք սիրում դրանց:

4348 | 1
Facebook