Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Կիրճում հայտնաբերվել է կորած համարվող երիտասարդի դին

21:00, չորեքշաբթի, 08 օգոստոսի, 2018 թ.
Կիրճում հայտնաբերվել է կորած համարվող երիտասարդի դին

Օգոստոսի 7-ին, ժամը 20:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի բնակիչը՝ Մ. Ղ.-ն (ծնված 1990 թ.), ժամը 10:30-ի սահմաններում «Օձուն» հանգստյան տնից գնացել է մոտակա անտառ և չի վերադարձել, հեռախոսազանգերին չի պատասխանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ոստիկանության աշխատակիցներն իրականացրել են որոնողական աշխատանքներ, փրկարարների օգնության կարիքը չի եղել:

Ժամը 00:23-ին տեղեկություն է հաղորդվել, որ ս. թ. օգոստոսի 8-ին ժամը 05:30-ին շարունակվելու են որոնողոփրկարարական աշխատանքները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ժամը 13:45-ին ոստիկանները հայտնաբերել են քաղաքացու դին Օձուն-Ստեփանավան ավտոճանապարհի 1-ին կմ-ին հարակից կիրճում (120 մ խորությամբ):

Փրկարարները կիրճից պատգարակով դուրս են բերել քաղաքացու դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության 10 աշխատակից և 11 հրշեջ-փրկարար:

| | |
5305 | 2