Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Շուկայում բանջարեղենի աննախադեպ բարձր գներ են, իսկ Արմեն Պողոսյանը գնանկումից է խոսում

16:25, չորեքշաբթի, 08 օգոստոսի, 2018 թ.
Շուկայում բանջարեղենի աննախադեպ բարձր գներ են, իսկ Արմեն Պողոսյանը գնանկումից է խոսում

Հայաստանի սպառողների միության ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ սպառողական շուկայում 2017 թվականի համեմատ այս տարի 22%-ով նվազել են բանջարեղենի և մրգերի գները, փոխարենը բարձրացել է մսի և կարագի գինը:

Հակադրվելով Արմեն Պողոսյանին՝ նշենք, որ վերջին շրջանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բանջարեղենի թանկացման զգալի աճ է արձանագրվել մայրաքաղաքի բանջարեղենի վաճառքով զբաղվող խանութներում, նույն վիճակը նաև գյուղատնտեսական շուկայում է: Օրինակ, կանաչեղենի՝ հատկապես համեմի գինը, այս օրերին առանձին խանութներում տատանվում է 200-300 դրամի միջակայքում:

Սպառողի համար սա անսովոր երևույթ է, քանի որ շուկայում նման իրավիճակը, այն էլ օգոստոսին, աննախադեպ է:

Ի դեպ, գյուղատնտեսական ապրանքների շուկայում գնաճի թեմայով MAMUL.am-ի թղթակիցն օրերս զրուցել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանի հետ:

5505 | 4
Facebook