Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 20 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

«Գյումրին չունի պատկերասրահ. այն կտավները, նյութերը, որոնք ֆոնդերում են, անհրաժեշտ է հանրահռչակել». Մշակույթի նախարար

17:35, չորեքշաբթի, 08 օգոստոսի, 2018 թ.
«Գյումրին չունի պատկերասրահ. այն կտավները, նյութերը, որոնք ֆոնդերում են, անհրաժեշտ է հանրահռչակել». Մշակույթի նախարար

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, փոխնախարար Տիգրան Գալստյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը և Շիրակի մարզի երկրագիտական թանգարանի տնօրեն Արտաշես Բոյաջյանն այսօր Գյումրիում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ազդարարել են Երկրագիտական թանգարանի վերանորոգման աշխատանքների համար անհրաժեշտ դրամահավաքի մասին:

Շենքի վերանորոգման սկզբնական աշխատանքների համար անհրաժեշտ է մոտ 50 մլն ՀՀ դրամ:

Լիլիթ Մակունցը նշել է, որ շենքի վերանորոգման համար սեպտեմբերից մեկնարկելու է դրամահավաք, որը տևելու է մեկ ամիս: Գումարը փոխանցվելու է Շիրակի երկրագիտական թանգարանի հաշվեհամարին: Նախարարը նաև տեղեկացրել է, որ դրամահավաքին միանալու պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանի հետ:

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը Շիրակի երկրագիտական թանգարանի աշխատակիցներին առաջարկեց շենքի մի հատվածն օգտագործել որպես պատկերասրահ:

«Գյումրին չունի պատկերասրահ, կարծում եմ` այն կտավները, նյութերը, որոնք այսօր ֆոնդերում են, անհրաժեշտ է հանրահռչակել, շնորհակալ կլինեմ, եթե Երկրագիտական թանգարանն արձագանքի մեր այս առաջարկին»,- ամփոփելով խոսքը՝ ասել է Լիլիթ Մակունցը:

Շիրակի երկրագիտական թանգարանի տնօրեն Արտաշես Բոյաջյանն ընդունել է նախարարի առաջարկը:

«Հիմա շատ արդյունավետ կօգտագործվի շենքը և դրա համար նաև ձեր ջանքերը պետք է ներդնեք, որպեսզի կրկնապատկեք, բազմապատկեք այդ հնարավորությունը, և երկրագիտական թանգարանը դառնա իսկապես հետաքրքիր եւ դիտարժան մի վայր, և ոչ թե պարզապես թանգարան թղթի վրա»,- ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

Ինչպես հայտնի է Գյումրու քաղաքային համայնքի Ջիվանու փողոցի 74 հասցեում գտնվող Գալուստ Գյուլբենկյանի անվան հիվանդանոցի նախկին շենքը կառավարության որոշմամբ անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հատկացվել է «ՀՀ Շիրակի մարզի Շիրակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ին:

| | |
1225 | 2