Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 17 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Ինչո՞ւ ազատազրկվածների իրավունքների պաշտպանության բնագավառում չենք կարողանում հասնել արմատական փոփոխությունների». Արթուր Սաքունց

10:40, չորեքշաբթի, 08 օգոստոսի, 2018 թ.
«Ինչո՞ւ ազատազրկվածների իրավունքների պաշտպանության բնագավառում չենք կարողանում հասնել արմատական փոփոխությունների». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Կարծես թե հասկացա, թե ինչու քրեակատարողական հիմնարկներում ազատազրկվածների իրավունքների պաշտպանության բնագավառում չենք կարողանում հասնել արմատական փոփոխությունների։

Հիմնական խնդիրը հասարակության մեջ է․ համարժեք չի ընկալվում, չի կարևորվում ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանությունը։

Երևի գերակայում է այն մոտեցումը, թե եթե դատապարտվել են կամ դատարանը մեղավոր է ճանաչել ինչ որ հանցանք կատարելու մեջ, ուրեմն ազատազրկման վայրերում նրանց իրավունքները կարելի է անտեսել, կարելի է ընդունելի համարել նրանց նկատմամբ վատ վերաբերմունքը։

Եթե լինի հասարակական լուրջ պահանջ, աղմուկ, բողոք, կալանավայրերում և բանտերում ազատազրկված մարդկանց իրավունքների խախտման դեպքերի ու փաստերի վերաբերյալ, ապա համոզված եմ վերաբերմունքը ՔԿՀ֊երում անպայման կփոխվի։

Քրեական մշակույթը կվերանա, կոռուպցիան կվերանա, կվերանան ազատազրկվածների մարդու իրավունքների խախտումներն ու նրանց արժանապատվության նկատմամբ ոտնձգությունները։

Այսինքն, մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում փոփոխությունների կարևոր երաշխիք է հանդիսանում հասարակության վերաբերմունքը։

Եթե հասարակությունն անտարբեր է, որոշ խմբերի մարդկանց նկատմամբ, ունի բացասական վերաբերմունք, ապա երաշխավորված է այդ խմբի մարդկանց իրավունքների խախտումը իշխանության կողմից։

Այսինքն հասարակության մեծամասնության կողմից անտարբեր, ավելին, բացասական վերաբերմունքը լեգիտիմացնում է այդ խմբի ներկայացուցիչների մարդու իրավունքների խախտումը իշխանության կողմից, կամ հալածանքը հասարակության այլ խմբերի կողմից։

| | |
1524 | 1