Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 16 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Իրազեկում նոր բնակության վայրի հասցեով հաշվառվելու պարտավորության վերաբերյալ». Մնացական Բիչախչյան

01:10, չորեքշաբթի, 08 օգոստոսի, 2018 թ.
«Իրազեկում նոր բնակության վայրի հասցեով հաշվառվելու պարտավորության վերաբերյալ». Մնացական Բիչախչյան

Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Մշտական բնակության վայրը փոխելիս անձը պարտավոր է 7-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնել այն համայնքի տեղական ռեգիստրին, որտեղ գտնվում է նրա նոր կացարանը:
     Նախկին բնակիչները պետք է գիտակցեն, որ նոր սեփականատերը ցանկացած պահի կարող է իրենց հանել հաշվառումից, եթե չեն կատարել նոր բնակության վայրի հասցեով հաշվառվելու պարտավորությունը:
     Արդյունքում հաշվառում չունենալով կսահամանափակվի քաղաքացու մի շարք իրավունքներ, մասնավորապես, անձնագիր ստանալը կամ փոխանակելը, ՏԻՄ ըտրություններին առաջադրվելը, մասնակցելը և այլն:
     Հորդորում ենք ժամանակին կատարել օրենքով սահմանված, նոր բնակության վայրի հասցեով հաշվառվելու պարտավորությունը»:

| | |
7491 | 1
Facebook
ՄԱՄՈՒԼ.am