Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Համացանց

Հրապարակվել է Արցախի խորհրդարանի՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացրած պատգամավորների ցուցակը

21:15, երեքշաբթի, 07 օգոստոսի, 2018 թ.
Հրապարակվել է Արցախի խորհրդարանի՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացրած պատգամավորների ցուցակը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ օգոստոսի 7-ին միջնորդություն-խնդրագիր են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու համար:

Այս մասին ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել էր ԱՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Անուշ Ղավալյանը:

Սոցիալական ցանցում որոշ օգտատերեր հրապարակել են ԱՀ Ազգային ժողովի այն պատգամավորների անունները, ովքեր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխելու համար միջնորդություն են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:

Անուշ Ղավալյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց, որ ցուցակում ներառված անձինք այն պատգամավորներն են, ովքեր միջնորդություն են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին:

Հրապարակված փաստաթղթում նշվում է. «Հարգելի՛ պարոն Դավթյան,

Կարևորելով 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների պատճառների բացահայտման գործի քննությունը բացառապես իրավապահ ճանապարհով իրականացնելու անհրաժեշտությունը, մենք՝ ներքոստորագրյալներս, միջնորդում ենք Արցախի հանրապետության առաջին նախագահ, Արցախի հերոս և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխարինել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով՝ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի մատուցած ծառայությունները ՀՀ և ԱՀ պետականաշինության գործում:

ԱԺ պատգամավորներ.

1.Արթուր Թովմասյան

2.Ռուդիկ Հյուսնունց

3.Ռոմելա Դադայան

4.Արզիկ Մխիթարյան

5.Վարդգես Ուլուբաբյան

6.Վարդգես Բաղրյան

7.Արամ Գրիգորյան

8.Ռոբերտ Ղահրամանյան

9. Գրիգորի Կասպարյան

10.Արմեն Օհանյան

11.Ժաննա Գալստյան

12.Դավիթ Մելքումյան

13.Աշոտ Ղուլյան

14.Լյուդվիգ Բարսեղյան

15.Արարատ Օհանջանյան»:

Հրապարակվել է Արցախի խորհրդարանի՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացրած պատգամավորների ցուցակը
Հրապարակվել է Արցախի խորհրդարանի՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացրած պատգամավորների ցուցակը
| | |
6626 | 13
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
AYK
AYK 23:50, 07.08.2018
imanalov dranq ov en lav irar vra mi 100-200 hogi asenq uzum en robikin toxen, ba mi qani million el pahanjum en ardarutyun texi unecac anardarutyan hamar ba inch kaseq ay ...
Doni
Doni 23:54, 07.08.2018
www.youtube.com/watch?v=V896r8KAJKs

nayeq ays tesanyute yew bolorit hamar parz kdarna, te inchpes dawachannere uzurpacrecin hayastane.
Aro
Aro 04:32, 08.08.2018
Tentc mi heros el manvel grigoryann er,isk hima vortex e na?????
Harkavora hanrahavag kazmakerpel,azgovi havaqvel,bolor ays storagrutyun tvoxneri het gnal u pahanjel vor anhapax azaten robertin u hanznen joxovrdi ardaradatutyane...Ay ed jamanak roberte khaskana u kaxachi vor iran tcmah pahen bantum....vor chaushevsku ore chnkni....
ՀԱՅ*ԱՀՆԵՆ*ՀԱՅՔ
ՀԱՅ*ԱՀՆԵՆ*ՀԱՅՔ 05:09, 08.08.2018
Sireli Im Ariakan Hay Azg, petq chi nyarder qayqayel, dzezanic mi iayn pahanjwum e worpeszi duq haneq dzer gunawor aknocnere yev stap nayeq nerka iroxutyane yew mer ancial 30 tarineri dare patmutyane yev wrjnakanapes chanacheq mer miji davachannerin ar yeres, worpeszi galiq entrutyunnerin hstak imanaq te owe ayn ardar u ankashar Hayordin, wor nranel taq dzer angin dzayne. isk sranq bolorenel qaxaqakan diakner en inchpes yew nranc hoqewor hayrere, asem awelin, Ariakan Hay Azgi ASA karuyci Nwireal Arordinere mer naxkin yerreq naxagahnerin ev miqani hastawiz oligarxneri Datapartel en Mahwan, Bayc skzbic nranq petqe kangnen datarani araj yew patasxan tan irenc katarac Petakan yew qreakan hancagorcutyunneri hamar, isk yerb nranq ktexapoxwen gaxut ayntex nranq yerkar chen apri.
armine
armine 08:32, 08.08.2018
Շատ ափսոս, որ այդպիսի սրտացավություն չցուցաբերեցիք Լևոն Հայրապետյանի ՝ՄԵԾ ՀԱՅի նկատմամբ
ՀՀ. Քաղաքացի
ՀՀ. Քաղաքացի 09:50, 08.08.2018
Եթե մարդը հանցանք է գործել, ապա ու՞մ է հետաքրքիր սրա, նրա կարծիքը: Եթե շոու եք ուզում, ապա լսեք հանրության կարծիքը: Հնարաոր է, որ Ռ.Ք.-ը նաև դրական գործեր է արել, սակայն նրան դատապարտում են հանցանքի համար և ոչ լավ գործերի համար:
Ես համարում եմ նրան ՀԱՆՑԱԳՈՐԾ: Նրան ոչինչ չի պատահի 2 ամիս նստի ՞հանգստանա՞, իսկ հետո, եթե կարդարացվի, խոստանում եմ իմ հաշվին ուղարկեմ Դիլիջան 3 օրով կազդուրվելու: Կներեք ավելին չեմ կարող: