Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 20 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. Տիգրանաշենի ոլորաններում ճակատ- ճակատի բախվել են Niva-ն ու КамАЗ-ը. կան զոհեր

20:15, երեքշաբթի, 07 օգոստոսի, 2018 թ.
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. Տիգրանաշենի ոլորաններում ճակատ- ճակատի բախվել են Niva-ն ու КамАЗ-ը. կան զոհեր

Այսօր՝ օգոստոսի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00- ի սահմաններում Երևան-Երասխավան-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների սկզբնամասում բախվել են ВАЗ 2121 մակնիշի 35 CZ 554 համարանիշի և КамАЗ մակնիշի 35 ԼZ 078 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են:

Փաստի առթիվ մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասել են, որ մահացածները Niva-ի մեջից են եղել:

| | |
27386 | 0