Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Լարված իրավիճակ Սևանում. 200-ից ավելի բնակիչներ պահանջում են տարածքային կառավարման, առողջապահության, բնապահպանության նախարարներին

14:15, երեքշաբթի, 07 օգոստոսի, 2018 թ.
Լարված իրավիճակ Սևանում. 200-ից ավելի բնակիչներ պահանջում են տարածքային կառավարման, առողջապահության, բնապահպանության նախարարներին

Այսօր՝ օգոստոսի 7-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Գեղարքունիքի մարզում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, 200-ից ավելի Գեղարքունիքի մարզի բնակիչներ, ի նշան բողոքի, հավաքվել են Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում, ժողովրդին հայտնի Սևանի գաի պոստի հարևանությամբ: «Սաղ աշխարհը հպարտացելա Սևանով, դեռ ԽՍՀՄ տարիներից Սևանում ամառվա սեզոնին ասեղ գցելու տեղ չկար: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նույն վիճակն էր: Սևան հանգստանալու էին գալիս ոչ միայն մայրաքաղաքից ու Արցախից այլ նաև ԱՊՀ և ախարհի շատ երկրներից: Վերջին օրերին չգիտես որ ծալապակասի ուղեղով անցել է ու հայտարարություն է տարածել, թե իբրև Սևանի ջուրը թունավորված է և այն լողանալու համար վտանգ է ներկայացնում: Հետաքրքիր է, էդ տեղեկություններ տարածողները, ովքեր իրենց համարում են բնապահպաններ, գոնե մի անգամ թամահ արե՞լ են այս օրերին գան Սևան: Երևանի իրենց կաբինետներում վեր ընկած կեղծ տեղեկություններ են տարածում, իսկ մենք հայերս էլ, ինչպես գիտենք, «մուտիլովկաներին» շուտ ենք հավատում: Եթե Սևանի ջուրը վտանգ է ներկայացնում իրենից, էդ ինչո՞ւ են Արարատյան դաշտավայրը Սևանի ջրով ոռոգում, ինչա, կառավարությունը մեր թշնամի՞ն է, որ խրախուսում է թունավոր ջրով դաշտավայրը ոռոգել: Մենք պահանջում եննք, որպեսզի մարզ այցելեն տարածքային կառավարման, բնապահպանության ու առողջապահության նախարարները: Որոշել էինք այսօր ճանապարը փակեինք, սակայն որպես նախազգուշացում՝ չենք փակում, բայց եթե խնդրին ընթացք չտրվեց, այլ ելք չկա, դիմելու ենք կտրուկ միջոցների: Իշխանափոխությունից հետո ասում էին, թե էլ երբեք հարկային տեռոր չի լինի: Էլ տեռորը պոզով-պոչո՞վ է լինում: Նախկինում լողափերին տեղադրված զրուցարան- տաղավարների համար վճարում էինք 50 հազար, իսկ հիմա սարքել են 150-200 հազար: Ինչա թե մարդը մի քանի րոպե ուշացնում է ՀԴՄ կտրոնը տա: Ամեն տարվա վերջ կառավարության տաքուկ կաբինետներում նստած որոշ վերլուծաբաններ վերլուծություն են ներկայացնում, ասելով, թե ամռանը Հայաստանից ավելի շատ հանգստացողներ են մեկնել Վրաստան, քան մնացել են մեզ մոտ: Եթե նման ձև են աշխատելու, որոշ բնապահպանների նման կեղծ տեղեկություններ տարածելով, բա էլ ի՞նչ եք ուզում: Դա է լինելու գինը: Մենք վստահ ենք՝ Սևանը երբեք թունավորված չի եղել, Սևանա ջուրը երբեք իրենից վտանգ չի ներկայացրել, դա ինչ-որ մարդկանց տարածած կեղծ տեղեկատվություն է: Պահանջում ենք նշված նախարարների ժամանումը այստեղ: Հակառակ դեպքում՝ մենք էլ կթունավորենք երթևեկությունը, կփակենք ճանապարհը մինչև պատկան մարմինները տեղներից ժաժ գան»:

«Որոշ բնապահպանների ֆանտազիան հասել է նրան, որ չգիտես գուգլից, թե որտեղից իրանց գլխի չափ շնաձկան նկար են տարածել ու մարդկանց մոլորեցնում են, թե դա բռնել է ծովագյուղցի Սևոյենց Կարոն, բայց դաժե ընտրությունների ցուցակներով նայես՝ ըտենց մարդ չկա, որ խորանաս էլ գերեզմանոցում էլ չկա: Այ նման անհեթեթ ու անպատասխանատու տեղեկություններ տարածելով են փորձում մարդկանց մոլորեցնել»,- գանգատվում էին բնակիչները:

| | |
21386 | 0