Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 23 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

 «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնում ներկայացվել են նոր տարազային հավաքածուներ

16:50, երեքշաբթի, 07 օգոստոսի, 2018 թ.
 «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնում ներկայացվել են նոր տարազային հավաքածուներ

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով Հյուսիսային պողոտայում վաղ առավոտից մեկնարկել էր «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 4-րդ փառատոնը: Ավանդույթի համաձայն, առաջին հատվածը ցուցահանդես-տոնավաճառն էր, իսկ փառատոնի երկրորդ հատվածում ներկայացվել են դիզայներներ Գևորգ Շադոյանի, Սվետլանա Հակոբյանի և Լիլիթ Մելիքյանի տարազային հավաքածուները:

Հավաքածուների ցուցադրությանը հետևել են բազմաթիվ մայրաքաղաքի բնակիչներ, ինչպես նաև մայրաքաղաք այցելած զբոսաշրջիկներ: Նորաձևության ցուցադրությանը իրականացվել է «Ատեքս» նորաձևության կենտրոնի մոդելների կողմից:

«Տերյան մշակութային կենտրոնի» տնօրեն, դիզայներ Լիլիթ Մելիքյանն այս փառատոնին ներկայացել է «Երևանյան խճանկար» հավաքածուով, որում ներկայացված են ինչպես նոր աշխատանքները, այնպես էլ տարբեր տարիների լավագույն նմուշները: Լիլիթ Մելիքյանն այս տարի ներկայացրել է նաև հարսանեկան տարազային հագուստներ:

Դիզայներ Գևորգ Շադոյանը, ով անցած տարի ներկայացրել է իր «Վերածնունդ» հավաքածուն, այս տարի փառատոնին մասնակցել է հին և նոր հավաքածուների համադրությամբ՝ «Վերածննդից անկախություն» խորագրով:

«Երևան ՏԱՐԱԶֆեստ»-ին առաջին անգամ մասնակցող «Տարազ ԷյԷմ» նորաձևության սրահի հիմնադիր տնօրեն, դիզայներ Սվետլանա Հակոբյանը ներկայացրել է իր ազգային բաղադրիչներով «Թավշյա հմայք» հավաքածուն:

Փառատոնի երկրորդ հատվածի բարձր տրամադրությունն ու երաժշտական ռիթմերն ապահովել են «Գողթ» և «Հող» խմբերի անդամները: Իսկ փառատոնի ավարտին «Միլեն շոու բալետ» համույթի կատարմամբ փառատոնն ամփոփվել է «Արցախ» ստեղծագործության ներքո բեմականացված համարով:

| | |
1537 | 0