Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  շաբաթ, 20 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«109 տարի անց նույն վարքագիծն է». Վահրամ Թոքմաջյան

11:35, երեքշաբթի, 07 օգոստոսի, 2018 թ.
«109 տարի անց նույն վարքագիծն է». Վահրամ Թոքմաջյան

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երբ տեղի ունեցան Ադանայի կոտորածները, օսմանյան պառլամենտում նստած հայ պատգամավորները, մեծագույն մասամբ դաշնակցական, գրեթե լուռ մնացին Ադանայի դեպքերի հանդեպ, չանհանգստացրեցին երիտթուրքերի կառավարությանը հարցապնդումներով, բողոքներով, պահանջներով: Եվ երբ «Բյուզանդիոն» լրագրի խմբագիր Քեչյանն այդ առիթով գրեց, թե հայ պատգամավորները շատ լավ գիտեին, որ եթե խոսելն արծաթ է, լռելը հո ոսկի է, որն ամեն ամիս տրվում է նրանց պետական գանձարանից իբրև ռոճիկ, դաշնակցական խուժանը հարձակվեց նրա վրա ու ծեծեց:
     Իսկ երբ տեղի ունեցան Պապլավոկի կոտորածները...: Իսկ երբ տեղի ունեցան Մարտի մեկի կոտորածները....: Չշեղվենք: Լեոն էս մասին բան չի գրել: Բայց ինչպես տեսնում ենք, 109 տարի անց նույն վարքագիծն է»:

| | |
5304 | 15