Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 17 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Բա տենց ուժեղ տղա՞ եք, իրանց բան ասեք». Դավիթ Պետրոսյան

09:50, երեքշաբթի, 07 օգոստոսի, 2018 թ.
«Բա տենց ուժեղ տղա՞ եք, իրանց բան ասեք». Դավիթ Պետրոսյան

«ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը «Ֆեյսբուք»-ում գրել է.

Կարծում եմ, որ մենք երևի հարցերին մի փոքր լայն ու մյուս կողմից էլ պիտի նայենք:

Մեզ հռչակում ենք ավանդական, արժեքներով ապրող ազգ, բայց ի՞նչ ունենք:

Սեղանի մոտ զինվորի կենաց են խմում, թուրքախառը հայհոյում, բայց տղերքին ամեն ձև բանակից ազատում ու ասում՝ մեկը բան ասի քարով տու գլուխը բացի:

Խոսում ենք ավանդապաշտ ընտանիքներից, աղջիկ-տղա կարևոր հարաբերություններից, բայց Հայաստանում գերակա է «լևի» գնալու ինստիտուտը: Տղերքի մի մասը աղջիկ ա «կպցնում», հետո էլ լավ քրերի լավ ախպերների մոտ գլուխ գովում:

Ազգի մի մասը գողական ա գնում, բայց պարզվում ա գողերի կեսը հանրապետականների քրերն էին, էն կեսն էլ ոստիկան:

Ազատ, իրավական պետություն ենք ուզում, 10 000 դրամով գնում ձեն ծախելու:

Ինչ-որ լկտի մարդկանց «մեր թաղում» պատժում ենք, բայց էդ նույն բակում մի քիչ պաշտոն ունեցող «քֆուրբերան»-ին քծնում: Բա տենց ուժեղ տղա՞ եք, իրանց բան ասեք:

Եվրոպային, Ամերիկային ինչ ասես ասում ենք, բայց վիզայի հերթը, որ պրծնի, երկրում կարող ա մարդ չմնա:

Ու սենց շարունակ:

Ամեն ոլորտին կարելի ա ավելի մանրամասն անդրադառնալ:

Իսկ վերևինի մասին կարելի ա ուղղակի մտածել:

| | |
19674 | 0