Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  ուրբաթ, 17 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

Ինչո՞ւ Հայաստանը չի կարող հավակնել Հազարամյակի մարտահրավերների ֆինանսավորմանը

09:30, երեքշաբթի, 07 օգոստոսի, 2018 թ.
Ինչո՞ւ Հայաստանը չի կարող հավակնել Հազարամյակի մարտահրավերների ֆինանսավորմանը

Հայաստանն այժմ չի կարող հավակնել ամերիկյան Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի դրամաշնորհների, քանի որ Համաշխարհային բանկի 2018 թվականի հուլիսի 1-ի զեկույցի համաձայն Հայաստանը դարձել է «բարձր-միջին» եկամուտ ունեցող երկիր: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին տեղեկացրել են կորպորացիայից՝ ավելացնելով, որ Հազարամյակի մարտահրավերները կարող է աջակցություն տրամադրել մեկ շնչի հաշվով համախառն ազգային եկամտի միայն «ցածր» և «ցածր-միջին» եկամուտ ունեցող երկրներին:

Հիշեցնենք, ԱՄՆ-ի Հազարամյակի մարտահրավերնետ կորպորացիան մինչև 2008 թվականը Հայաստանում տասնյակ միլիոնավոր դոլարների հասնող ծրագրեր է իրականացրել, սեփական միջոցներով Հայաստանի գյուղական շրջաններում կառուցելով ճանապարհներ ու ջրհորներ։ Կորպորացիան որոշել էր դադարեցնել Հայաստանին տրամադրվող օգնությունը 2008-ի մարտի 1-ի դեպքերից հետո՝ պարզաբանելով, որ օգնությունը նախատեսված է ժողովրդավարության ճանապարհն ընդունած երկրների համար: Ի պատասխան, 2008 թվականի մարտի 20-ին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ «Հայաստանն ի վիճակի է ինքնուրույն իրականացնել նախատեսված ծրագրերը»: «Մենք այլընտրանքային ֆինանսական միջոցներ կգտնենք»,- հայտարարել էր Ռոբերտ Քոչարյանը:

Սերժ Սարգսյանի նախագահության բոլոր տասը տարիներին փորձեր էին արվում վերսկսել Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի օգնության ծրագրերը Հայաստանում, սակայն, այդ տարիներին Հայաստանը չէր համապատասխանում կորպորացիայի պահանջներին՝ բարձր կոռուպցիայի և ժողովրդավարության անբավարար վիճակի պատճառով:

«Թավշյա հեղափոխությունից» հետո ԱՄՆ-ի Կոնգրեսի և Ամերիկայի հայ համայնքի մի շարք անդամներ դիմել էին Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիային՝ կոչ անելով վերականգնել Հայաստանին տրամադրվող օգնությունը:

Կորպորացիայի կանոնադրության համաձայն, ֆինանսական օգնություն կարող են ստանալ միայն Համաշխարհային բանկի չափանիշներով մեկ շնչի հաշվով համախառն ազգային եկամտի «ցածր» կամ «ցածր-միջին» ցուցակում գտնվող երկրները: Մեկ շնչի հաշվով $995-ից քիչ համախառն ազգային եկամուտ ունեցող երկրները գտնվում են «ցածր» եկամուտ ունեցողների ցուցակում: Մեկ շնչի հաշվով $996-$3,895 համախառն ազգային եկամուտ ունեցող երկրները գտնվում են «ցածր-միջին» եկամուտ ունեցողների ցուցակում։

Համաշխարհային բանկի զեկույցների համաձայն, Հայաստանը նախկինում գտնվում էր «ցածր-միջին» եկամուտ ունեցողների ցուցակում, սակայն 2018-ի հուլիսի 1-ին Համաշխարհային բանկը տեղափոխեց Հայաստանը «բարձր-միջին» երկրների ցուցակ, որտեղ մեկ շնչի հաշվով համախառն ազգային եկամուտը $3,895-ից ավելի է։

«Ամերիկայի Ձայն»-ը կփորձի պարզաբանել, թե 2017-2018 թվականների որ տվյալների վրա է հիմնվել Համաշխարհային բանկը, ինչը Հայաստանը դասակարգել է «բարձր-միջին» եկամուտ ունեցող երկիր, մինչդեռ Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան գտնվում են «ցածր-միջին» եկամուտ ունեցող երկրների ցանկում: Ի դեպ, հարևան Վրաստանը կարող է ստանալ Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի աջակցությունը, քանի որ գտնվում է Հայաստանից ցածր՝ «ցածր-միջին» եկամուտ ունեցող երկրների շարքում:

Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայում «Ամերիկայի Ձայն»-ին տեղեկացրել են, որ քանի որ Համաշխարհային բանկը Հայաստանը դասակարգել է որպես «բարձր-միջին» եկամուտ ունեցող երկիր, Կորպորացիան իրավունք չունի Հայաստանը որպես օգնություն ստանալու թեկնածու դիտարկել:

| | |
2286 | 1
Facebook
ՄԱՄՈՒԼ.am
Menq enq ter@ mer erkri !
Menq enq ter@ mer erkri ! 11:00, 07.08.2018
Ես կարծում եմ իրենք սխալ ցուցանիշների են տիրապետել: Նման բան չի կարող լինել, Հայաստանը գտնվում է ծանր կացության պայմաններում: Պաշինյանը դեռ նոր է սկսել աշխատանքները, կոռուպցիան վերացնելու և բյուջեն լցնելու: Արնվազն մեկ տարի պետք է, որ Հայաստանում սայլը տեղից շարժվի: