Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Քոչարյանին ազատ արձակելու համար երաշխավորող պատգամավորների մասին

17:05, երկուշաբթի, 06 օգոստոսի, 2018 թ.
Քոչարյանին ազատ արձակելու համար երաշխավորող պատգամավորների մասին

ՀՀ երկրորդ նախագահին երաշխավորությամբ ազատ արձակելու տակ ստորագրած ԱԺ 45 պատգամավորների անունները շարունակում են գաղտնի պահվել: Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն օրեր առաջ հայտնել էր, որ ճնշող մեծամասնությունը ՀՀԿ-ի պատգամավորներն են: Նա նշել էր, որ ստորագրողներ կան այլ խմբակցություններից՝ տալով միայն ՀՅԴ-ի անունը: Ասում են՝ նրանց անունները գաղտնի են պահում՝ հասարակության քննադատությունից զերծ պահելու համար: Ըստ լուրերի՝ ստորագրողների թվում կան նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
25653 | 16
Facebook