Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Միջազգային

«Երիտասարդ ըմբիշներն ի վիճակի են աշխարհի առաջնությունից մեդալներ բերել». Արայիկ Բաղդադյան

14:05, երկուշաբթի, 06 օգոստոսի, 2018 թ.
«Երիտասարդ ըմբիշներն ի վիճակի են աշխարհի առաջնությունից մեդալներ բերել». Արայիկ Բաղդադյան

Հռոմում ավարտված ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը հունահռոմեական և ազատ ոճի Հայաստանը ներկայացնող ըմբիշներն ընդհանուր առմամաբ նվաճել են 4 ոսկե և 6 բրոնզե մեդալ։

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը, ՀԸՖ-ի հետ զրույցում, ամփոփել է մեր հավաքականի մասնակցությունը ստուգատեսին։

«Անկեղծ ասած մեր ըմբշամարտի պատմության մեջ այսպիսի հաջողություն չեմ հիշում։ Այս հաջողությունը առաջին հերթին մարզիկներինն է, հետո անձնական մարզիչներինը, հավաքականի մարզիչներինը։ Տղաները շատ լավ գոտեմարտեր անցկացրին։ Հասուն գոտեմարտեր էին։ Մեր մեդալակիրներից բոլորն ի վիճակի են աշխարհի առաջնությունից մեդալներ բերել, գույնը ասել չեմ կարող, բայց բոլորն էլ շատ լավ որակներ ունեն։ Շնորհավորում եմ բոլորիս այս հաջողության համար»։

| | |
1390 | 1
Facebook
ՄԱՄՈՒԼ.am