Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սեյրան Օհանյանի շուրջ օղակը սեղմվում է». Նորայր Նորիկյան

14:25, երկուշաբթի, 06 օգոստոսի, 2018 թ.
«Սեյրան Օհանյանի շուրջ օղակը սեղմվում է». Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

Քիչ առաջ «Ազատություն» ռադիոկայանով լսում էի ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հարցազրույցը, որի ընթացքում վերջինս, վերլուծելով 2008թ. մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանի կողմից ստորագրված հրամանագիրը՝ արտակարգ դրություն հայտարարելու մասին, տառացիորեն հայտարարեց, որ արտակարգ դրության ռեժիմը ապահովելու համար, բացի ոստիկանությունից, հանձնարարվել է նաև պաշտպանության նախարարությանը, որով, ըստ էության, փաստացի մտցվել է ռազմական դրություն:
     Ավելին, ՀՔԾ պետը տառացիորեն նշեց, որ 2008թ. մարտի 1-ի երեկոյան Սեյրան Օհանյանը հանդես եկավ կոչով, որով փաստացի սպառնաց ժողովրդին՝ ընդգծելով, որ եթե դուք հանկարծ դուրս գաք հավաքեք, արգելված գործողությւններ անեք, ապա բանակը շատ խստորեն պատժելու է:
     Այնհուհետև ՀՔծ պետը հռետորական հարցադրում է կատարում՝ շեշտելով, թե սահմանադրական կարգի տապալումն էլ ինչպես է լինում:

Փաստորեն, Ըստ ՀՔԾ պետի կողմից տրված գնահատականի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը սպառնացել է ժողովրդին, ավելին, Քոչարյանի հրամանագիրը՝ արտակարգ դրություն հայտարարելու մասին, նույնպես ապօրինի է, քանի որ այդ ակտով, ըստ էության, հաստատվել է ռազմական դրություն, որի արդյունքում որոշում է կայացվել զինված ուժերի օգտագործման մասին:

Վերը նշվածի համակողմանի վերլուծությունից կարելի է հանգել հետևության, որ առաջիկայում Սեյրան Օհանյանը կարող է ներգրավվել հայտնի գործում որպես մեղադրյալ...

Տեսնենք, թե ինչպես են զարգանում իրադարձությունները...»:

8919 | 4
Facebook