Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Համացանց

«Աշխարհը միշտ էլ ցանկացել է Թուրքիայի հետ ջնջել հայկականը քրդականի միջոցով». Կարեն Հովհաննիսյան

12:05, երկուշաբթի, 06 օգոստոսի, 2018 թ.
«Աշխարհը միշտ էլ ցանկացել է Թուրքիայի հետ ջնջել հայկականը քրդականի միջոցով». Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Աշխարհը միշտ քրդերին օգտագործել է ի շահ իրեն: Եթե թերթենք պատմության էջերը, ապա շատ հետաքրքիր դեպքերի կհանդիպենք: Չցանկանալով գրառումս ծանրաբեռնել բերեմ մի քանի փաստեր, որով աշխարհը ցանկացել է Թուրքիայի հետ ջնջել հայկականը քրդականի միջոցով:
     Այսպիսով, թուրք-պարսկական պատերազմի ժամանակ, թուրքերը՝ ցանկանալով հայերից ապահովարգրվել, փորձում են պատնեշ ստեղծել՝ քրդերին նվիրաբերելով Հայաստանի հողերը: Բիթլիսցի քուրդ մոլլա Իդրիսին թուրքերը նվիրում են Մծբինից մինչև Դերսիմ ընկած տարածքը (Դիարբեքիր): Թուրքերը անհատույց սեփականության իրավունքով քրդերին են վիրում հայապատկան տարածքներ Տիգրիսի ակունքների մոտ, ինչպես նաև քրդկան ցեղեր են տեղափոխվում Էրզրում և Հայաստանի այլ բնակավայրեր:
     Թուրքերից հետ չի մնում Անգլիան: Պատահական չէր, որ 19-րդ դարում Անգլիան Էրզրումում իր հյուպատոսին շատ ժամանակ համարում էր Քրդստանի հյուպատոս:
     Ռուսաստանը նույնպես հետ չէր մնում, և քաղաքական գործիչները, մտավորականները, ռազմական գործիչները Էրզրումի շրջանը անվանում էին Հյուսիսային Քրդստան, Բիթլիսի (Վանի) շրջանը` Հարավային Քրդստան: Ընդհանուր առմամբ սրան դեմ չէին թուրքերը, քանի որ վերջապես կարող էին ազատվել պատմական հիմքով Արմենիա անվանումից, իսկ Քրդստան շինծու, առանց պատմական հիմքերի տեղանունի ժխտումն արդեն հետագայում ավելի հեշտ է լինելու:
     Պետք է փաստեմ նաև, որ 1920թ-ին Հայաստանն ու Արցախը իրար կապող տարածքը բոլշևիկները, ներկայիս Քաշաթաղի շրջանը, բոլշևիկները անվանեցին կարմիր Քրդստան ու դա ձգվում էր մինչև հյուսիս՝ Քարվաճառ: Դրանով բոլշևիկները՝ խաբվելով թուրքերից, փորձում էին Արևմտյան Հայաստանում ստանալ քրդերի համակրանքը: Դե քանի որ այնտեղ այլևս հայեր չէին մնացել, ովքեր համարվում էին ռուսների դաշնակիցը, փորձում էին արդեն սիրաշահել քրդերին:
     Սակայն Թուքրիան կարծես թե իր հաշվարկներում սխալվեց իր լռությամբ տալով համաձայնություն Քրդստան տեղանվանը, քանի որ այսօր ունի թիվ մեկ վտանգն ի դեմս հենց Քրդստանի ու քրդական հարցի»:

| | |
2942 | 0