Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Իրադարձություններ

«Սասնա ծռեր»-ն ու Հիմնադիր խորհրդարանը կոչ են անում մասնակցել Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին

12:00, երկուշաբթի, 06 օգոստոսի, 2018 թ.
«Սասնա ծռեր»-ն ու Հիմնադիր խորհրդարանը կոչ են անում մասնակցել Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հրավիրել է հանրահավաք:

Այդ հանրահավաքը շատ կարևոր մի հանգրվան է մեր ազգի և պետության համար բախտորոշ այս ժամանակաշրջանում:

Հայաստանում սկիզբ առած հեղափոխությունը դեռևս գտնվում է սկզբնական փուլում: Այն իր ավարտին կհասնի, երբ պետությունը ձեռք կբերի լիարժեք ինքնիշխանություն, Արցախն իրավականորեն վերամիավորված կլինի Մայր Հայրենիքին, և երկրում անվերադարձ հաստատված կլինեն ստեղծագործ մարդու ունակությունների դրսևորման ազատ դաշտ ապահովող պետական կառավարման համակարգ և հասարակական հարաբերություններ:

Այս գործընթացում սպասվող հաջորդ ամենակարևոր հանգրվանը ազատ և արդար ընտրությունների կայացումն է: Իշխանությունը կորցրած քրեաօլիգարխիան և նրան հովանավորող կայսերական տերությունը, գիտակցելով, որ ներկա պայմաններում ընտրությունների կայացումը համազոր է լինելու իրենց լծակների ամբողջական կորստին, վերջին հուսահատ ճիգերն են ի գործ դնում՝ նպատակ ունենալով հետ շրջել պատմության անիվը:

Նման, թեկուզ և՝ անհավանական զարգացում բացառելու առումով օգոստոսի 17-ի հանրահավաքն ունի համազգային նշանակություն և դրան մասնակցելը յուրաքանչյուր հայի ու ՀՀ քաղաքացու ազգային-քաղաքացիական պարտքն է:

Հանրահավաքը պետք է դառնա ոչ միայն կառավարության 100-օրյա գործունեության ամփոփման և Հայաստանի զարգացման հեռանկարների քննարկման հարթակ, այլև՝ համազգային միասնության, ուժի և վճռականության հաղթահանդես:

Հանրահավաքը պետք է ցույց տա, որ մենք ենք մեր երկրի ու ապագայի տերը, որ Հայաստանի ինքնիշխանության գործընթացն անշրջելի է, Արցախի ազատագրմամբ սկսված Հայրենիքի ամբողջական վերատիրացումը և հայության համամարդկային առաքելության վերաստանձնումը մեր կյանքի իմաստն ու հիմնական նպատակն է, իսկ մենք այդ ամենի կենդանի ժառանգորդներն ու զինվորներն ենք:

Ուստի բոլորին՝ անկախ քաղաքական հայացքներից, կոչ ենք անում մեկ մարդու նման մասնակցել օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին:

Մյուս կողմից, վաղուց ժամանակն է, որ վերջ տրվի առանձին «հայկական պետության» երեսնամյա գոյության խեղկատակությանը և Արցախը լիարժեք իրավունքով և պատասխանատվությամբ իր տեղը գրավի միացյալ Հայրենիքի գրկում: Այս հանգամանքն առավել կարևորություն է ստանում այս օրերին, երբ Արցախն ու հատկապես ազատագրված տարածքների գործոնը լկտիաբար շահարկվում են ռեվանշիստ ուժերի կողմից: Ուստի կոչ ենք անում Արցախի մեր հայրենակիցներին և առողջ քաղաքական նախաձեռնություններին և խմբավորումներին նույն օրը և նույն ժամին հանրահավաք կայացնել Ստեփանակերտում:

Հիմնադիր Խորհրդարանի քարտուղարություն

Սասնա Ծռեր խմբավորում

6-ը օգոստոսի 2018թ.

ք. Երևան

| | |
10318 | 2