Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Իրադարձություններ

Վանաձոր-Դիլիջան ճանապարհին Nissan-ը գլորվել է ձորակը

09:55, երկուշաբթի, 06 օգոստոսի, 2018 թ.
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին Nissan-ը գլորվել է ձորակը

Օգոստոսի 6-ին, ժամը 00:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 17-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» (վարորդը՝ Ա. Ա., 1993թ.) և «Nissan Xterra» մակնիշերի (վարորդը՝ Ա. Ն., 1999թ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլորվել է ձորակը:
     Շտապօգնության աշխատակիցները տեղում համապատասխան բուժօգնություն են ցուցաբերել «Nissan Xterra» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Դ. Ա-ին (1998թ.), ովքեր հրաժարվել են հոսպիտալացումից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

| | |
2162 | 0