Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Աղյուսակում երևում է, թե ՀՀ քանի քաղաքացի է սրտի ստենտավորում անցել վրացական կլինիկաներում». նախարար

11:35, շաբաթ, 04 օգոստոսի, 2018 թ.
«Աղյուսակում երևում է, թե ՀՀ քանի քաղաքացի է սրտի ստենտավորում անցել վրացական կլինիկաներում». նախարար

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ում գրել է.

Այս աղյուսակը պաշտոնապես ստացել ենք Վրաստանի առողջապահության նախարարությունից՝ ի պատասխան իմ կողմից արված հարցման։ Դրանից հստակ երևում է, թե քանի Հայաստանի քաղաքացի է վրացական կլինիկաներում անցել սրտի ստենտավորում, կորոնարոգրաֆիա և աորտա-կորոնար շունտավորում։ Թվերն ավելի քան խոսուն են այն կարծիքների ֆոնին, որոնք պնդում են, թե մեր հարյուրավոր կամ հազարավոր քաղաքացիներ սրտաբանական բուժօգնություն են ստանում Վրաստանում։

Իրականում հենց մեր երկրում են մեր հազարավոր քաղաքացիներ փրկվում սրտի վիրահատությունների շնորհիվ, այդ թվում պետական պատվերի շրջանակներում։

Հայկական սրտաբանությունը մեր բժշկության ամենազարգացած ճյուղերից է։

10903 | 1
Facebook