Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«ՀՔԾ պետի հայտարարությունը ճնշում է դատարանի վրա». Էդուարդ Շարմազանով. «Առավոտ»

09:45, շաբաթ, 04 օգոստոսի, 2018 թ.
«ՀՔԾ պետի հայտարարությունը ճնշում է դատարանի վրա». Էդուարդ Շարմազանով. «Առավոտ»

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու մասին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի` հրապարակային հայտնած կարծիքը` դատարանի որոշումից առաջ, ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն «Առավոտ»-ի հետ զրույցում այսպես է մեկնաբանել. «Եվ սա՞ է իրավական ու ժողովրդավարական արժեքների պահպանությունը: Կարծում եմ, սա արդեն բացահայտ պատվերով համերգ է: Մարդը բաց տեքստով ասում է` կարծում եմ, դատարանը կմերժի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը: Իսկ դատական նիստից առաջ որքանո՞վ է օրինական նման կարծիք հայտնելը` ՀՔԾ պետի կողմից: Հետո էլ զարմանում եք, թե ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը ցուցմունք չի տալիս…»,- ասել է Էդուարդ Շարմազանովը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

12411 | 11
Facebook