Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Թերթերի տեսություն

Սկանդալ՝ ԲՀԿ-ում. Ծառուկյանն այլևս չի կարողանում վերահսկել իրավիճակը կուսակցության ներսում. «Ժամանակ»

09:50, ուրբաթ, 03 օգոստոսի, 2018 թ.
Սկանդալ՝ ԲՀԿ-ում. Ծառուկյանն այլևս չի կարողանում վերահսկել իրավիճակը կուսակցության ներսում. «Ժամանակ»

«Ժամնանակ»-ը գրում է. «Վերջին երկու օրվա ընթացքում սա երկրորդ դեպքն է, երբ ԲՀԿ-ում ակնհայտ ճաք է առաջանում՝ ներկուսակցական հակասությունները դարձնելով հասարակության սեփականություն։ Իհարկե, Գևորգ Պետրոսյանը, ի տարբերություն Վարդան Բոստանջյանի, առայժմ չի «հիվանդացել» և մանդատը վայր դնելու մտադրություն չի հայտնել, կամ նրան այդ մասին դեռ չեն հորդորել, ու սահմանափակվել է կուսակցությունը լքելու մտադրության անուղղակի բարձրաձայնումով։ Սակայն այս հանգամանքն արմատապես վիճակը չի փոխում. անզեն աչքով էլ նկատելի է, որ Գագիկ Ծառուկյանն այլևս չի կարողանում վերահսկել իրավիճակը կուսակցության ներսում, ինչը թույլ է տալիս Բոստանջյանին հրապարակավ պաշտպանել Ռոբերտ Քոչարյանին՝ ի հեճուկս կուսակցության որոշման, իսկ Պետրոսյանը, ըստ էության, հրապարակայնացրել է այն անառողջ մթնոլորտը, որը տիրում է կուսակցության ներսում։

Կասկածից վեր է, որ այս դեպքերն ընդամենը հետևանքներ են, ու առաջիկայում հաստատ ականատես կլինենք ԲՀԿ ներսում տեղի ունեցող նոր «ապստամբությունների»»։

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
10260 | 0
Facebook
ՄԱՄՈՒԼ.am