Եմենում առնվազն 40 մարդ է զոհվել, շուրջ 70-ը վիրավորել է Սաուդյան Արաբիայի կոալիցիայի հասցրած ավիահարվածների պատճառով: Այս մասին հաղորդում է Ալ-Մադյանի հեռուստաալիքը:
Ավիահարվածն ուղղված է եղել Էլ-Հոդեյդա նահանգի վրա, թիրախներից մեկը դարձել է հիվանդանոցը:
Եմենում զինված հակամարտությունը շարունակվում է 2014 թվականից: Մինչ օրս երկրում զոհվել է ավելի քան 10 հազար խաղաղ բնակիչ, քառորդ մասը՝ երեխաներ: