Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հուլիսի 6-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատված Արմեն Միրզոյանը նույն օրը նշանակվել է ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության պետ: Ասում են՝ 2003-ից պետական պաշտոններ զբաղեցրած Միրզոյանը ՀՀ երկրորդ նախագահ, մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խնամի Վոլոդյա Բադալյանի երկրորդ փեսան է:
Մամուլի հրապարակումների համաձայն՝ Միրզոյանի դրամական միջոցները կազմում են 75 մլն դրամ, 330 հազար դոլար և 18 հազար եվրո: