Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Հայ-ռուսական համաձայնագրերը չեն վերանայվի». ռուս փորձագետ

15:25, հինգշաբթի, 02 օգոստոսի, 2018 թ.
«Հայ-ռուսական համաձայնագրերը չեն վերանայվի». ռուս փորձագետ

Երևանի և Մոսկվայի հարաբերություններն առանձնահատուկ բնույթ են կրում և կապված չեն որևէ կոնկրետ անձի հետ, կողմերը շահագրգռված են երկկողմ համաձայնություններով ընդունված պարտավորություններն իրականացնելու գործում: Այս մասին РИА Новости գործակալությանն ասել է ՄԳԻՄՕ-ի՝ տարածաշրջանային անվտանգության և Կովկասի հարցերով կենտրոնի աշխատակից Վադիմ Մուխանովը:

Փորձագետի խոսքով՝ Հայաստանում կատարվող իրադարձությունները հին և նոր իշխանությունների միջև ներքաղաքական պայքարի հետևանք են, որը մինչ այժմ չի ավարտվել: Նրա կարծիքով՝ հավանական է, որ Երևանը կարող է փոխել ՀԱՊԿ-ում իր ներկայացուցչին, սակայն դա չի փոխի այդ կազմակերպության շրջանակներում Հայաստանի պարտավորություններն ու չի անդրադառնա Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների վրա:

«Խաչատուրովը անձեռնմխելի կերպար չէ Երևանում, և ամենակարևորը՝ այդ գործի հետ կապ չունեն երկկողմ հարաբերությունները: Եթե այդ կազմակերպությունում ՀՀ-ն նոր ներկայացուցիչ ունենա, ապա դա չի փոխի ձևաչափն ու երկկողմ հարաբերությունների կորիզը»,- ասել է Մուխանովը:

Փորձագետը նշել է, որ եթե վերանայվեն Երևանի և Մոսկվայի միջև համաձայնագրերի պայմանները, հատկապես՝ ռազմատեխնիկական ոլորտում, բավականին շատ արտոնություններ կան:

«Սպառազինության մատակարարումն իրականացվում է ցածր գներով, և այդ ոլորտում մեր հարաբերությունները տարբերվում են մի շարք այլ երկրների հետ հարաբերություններից»,- հավելել է ռուս փորձագետը:

Մուխանովը նաև նշել է անվտանգության, սահմանների պահպանության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կայունության ապահովման հարցերում Հայաստանի համար Ռուսաստանի հետ հարաբերությունների կարևորությունը:

12875 | 0
Facebook