Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նոր քրեական գործ՝ Սահակ Մինասյանի դեմ». Գագիկ Համբարյան

16:00, երեքշաբթի, 31 հուլիսի, 2018 թ.
«Նոր քրեական գործ՝ Սահակ Մինասյանի դեմ». Գագիկ Համբարյան

ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանը «Ֆեյսբուք»-ի էր էջում գրել է.

«Շիրակի պետհամալսարանի նախկին ռեկտոր, վատահամբավ Սահակ Մինասյանի դեմ նոր քրեական գործ է հարուցվել... ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից այդ տեղեկությունը հաստատել են և մանրամասնել, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի հատկանիշներով...
     Հոդված 314.
     Պաշտոնեական կեղծիքը
     1. Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով
     կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ
     կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ
     կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը՝
     պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից
     հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝
     որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝
     առավելագույնը երեք տարի ժամկետով:
     Հավելեմ, որ այս հոդվածով մեղադրանքը Մինասյանին առաջադրվել է ԿԵՂԾ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐՈՎ ՇՊՀ-ում կրթական ծրագրեր իրականացնելու համար...
     Հետաքրքիր է, հիմա է՞լ է Սահակ Մինասյանը հերքելու այս ամենը...Մինչ այսօր, առանց վատ զգալու, խաբել է ուսանողներին և նրանց ծնողներին, որ թույլտվություն է ունեցել որոշ կրթական ծրագրեր մատուցել. սակայն արդեն բացահայտված է, որ դրանք ԿԵՂԾ են...
     Կամաց-կամաց, բայց Մինասյանի գլխին մութ ամպերն ավելի են շատանում...
     Առջևում, դեռ շատ բացահայտումներ են մեզ սպասում...»:

8599 | 0
Facebook